87-artboard-12x-1601327804012.png

Հաղթանակի համար

  • Կիսվել անհրաժեշտ պարագաներով
  • Հանձնել արյուն
  • Աջակցել գումարով
  • Պայքարել մեդիա տիրույթում
  • Տեղեկացնել մեզ
  • Հենց հիմա
180-artboard-12x-mobile.png
language-switcher

Հանձնել արյուն

#ishareblood
Ով կարող է հանձնել արյուն

18 տարին լրացած, առնվազն 53 կգ` իգական սեռի ներկայացուցիչների դեպքում եւ 63 կգ` արական սեռի ներկայացուցիչների դեպքում։

Արյան ճնշումը չպետք է լինի շատ բարձր կամ ցածր /որոշում է բժիշկը/ առավելագույնը` 90 դիաստոլիկ, նվազագույնը`60, առավելագույնը` 140 սիստոլիկ, նվազագույնը` 90, զարկերակը լինի 60-90 հարված րոպեում։

Կան հակացուցումներ

Արյունատվության հակացուցումները կարող են լինել` բացարձակ, երբ մարդը երբեւէ չի կարող հանձնել արյուն, ժամանակավոր, երբ մարդը որոշ ժամանակ անց կարող է դառնալ դոնոր:

Բացարձակ հակացուցումներ

Վարակիչ հիվանդությունները (ՄԻԱՎ-վարակակրություն, վիրուսային  հեպատիտներ, երբեւէ լաբորատոր դրական պատասխան վիրուսային հեպատիտների նկատմամբ, սիֆիլիսի, բնածին կամ ձեռքբերովի, տուբերկուլյոզի բոլոր ձեւերը,  բրուցելյոզ եւ այլն)

 

Սիրտ-անոթային, նյարդային, շնչառական, մարսողական համակարգերի մի շարք   հիվանդությունները, չարորակ նորագոյացությունները, արյան հիվանդությունները եւ այլն:

 

Բացի մշտական հակացուցումներից, արյունատվության բացառման համար հիմք են հանդիսանում նաեւ հետեւյալ ռիսկային խմբերին պատկանող անձինք` նույնասեռականները, մարմնավաճառները, կալանավայրերում գտնվող անձինք,  վիրուսային հեպատիտներով հիվանդների եւ վարակակիրների, ՁԻԱՀ-ով հիվանդների եւ ՄԻԱՎ-վարակակիրների ընտանիքի անդամներ:

 

Դոնորությունը բացառող ժամանակավոր հակացուցումներ

 1) Արյան բաղադրամասերի փոխներարկում, դաջվածք, մաշկի կամ լորձաթաղանթների ամբողջականության խախտումով ուղեկցվող բժշկական գործիքային միջամտություններ /6 ամիս/

 

2) Վիրահատություններ, այդ թվում նաեւ՝ հղիության արհեստական ընդհատում /6 ամիս/

 

3) Հայաստանի Հանրապետությունից դուրս երկարատեւ (1 ամսից ավելի) գործուղում (վարակների էնդեմիկ օջախներում) /6 ամիս/

 

4) Հղիության եւ լակտացիայի շրջան ոչ պակաս, քան 1 տարի ծննդաբերությունից հետո, ոչ պակաս, քան  3 ամիս լակտացիայի ավարտից հետո

 

5) Դաշտանի շրջան /դաշտանի ավարտից հետո ոչ պակաս, քան 5 օր/

 

6) Ալերգիկ վիճակներ /2 ամիս/

 

7) 37 ˚C ջերմաստիճանից բարձր ջերմություն, վերին շնչառական ուղիների սուր բորբոքումներ /1 ամիս/

 

8)Պատվաստումներ`

 

կենդանի վակցինա /1ամիս/

 

սպանված վակցինա /10 օր/

 

կատաղության դեմ /2 շաբաթ/

 

հեպատիտ Բ-ի դեմ /6 ամիս/

 

9) Դեղերի օգտագործում` հակաբիոտիկներ, սալիցիլատներ եւ ոչ ստերոիդ հակաբորբոքային միջոցներ /1 շաբաթից մինչեւ 1 ամիս/

 

10) Մալարիայի էնդեմիկ վայրերից վերադարձած անձինք /5 տարի/

 

11) Ոգելից խմիչքների ընդունում /24 ժամ/

 

12) Ալանինամինատրանսֆերազայի բարձրացում մինչեւ 2 անգամ /3 ամիս/

Ինչպես նախապատրաստվել արյունատվության

Եթե կա համապատասխանություն տվյալ պայմաններին, ապա արյունատվության օրը չպետք է օգտագործել յուղոտ, տապակած, կծու, ապխտած կերակուր, կարելի է ընդունել միայն թեյ կամ սուրճ իսկ արյունատվությունից 24 ժամ առաջ չպետք է օգտագործել ոգելից խմիչքներ։

 

Նախապես ընտրված արյան կետը պետք է ներկայանալ անձնագրով եւ/կամ զինվորական գրքույկով/:

 

Դոնորը լրացնում է հարցաթերթիկը, որում նշում է իր առողջական վիճակի  եւ ապրելակերպի մասին, որից հետո անցնում է լաբորատոր հետազոտություն եւ զննվում է թերապեւտի կողմից: Արյունատվության գործընթացն իրականացվում է միանվագ ստերիլ պարագաներով: Արյունատվությունն իրականացվում է ժամը 9.00-13.00-ը ամեն օր, բացի հանգստյան եւ տոնական օրերից: Ցանկալի է չնախատեսել արյունատվություն քննություններից, մրցումներից եւ այլ ինտենսիվ աշխատանքներից առաջ:

Արյունատվությունից հետո անհրաժեշտ է

ա. 10-15 րոպե մնալ հանգիստ պառկած վիճակում,

 

բ. վիրակապը պահել 1.5-2 ժամ,

 

գ. այդ օրը չզբաղվել ծանր ֆիզիկական աշխատանքով,

 

դ. չօգտագործել ոգելից խմիչք,

 

ե. լավ սնվել եւ խմել շատ հեղուկ:

 

Պատվաստումների կատարում թույլատրվում է արյունատվությունից առնվազն 10 օր հետո:

 

Աղբյուր՝ https://blood.am/arm/blood-donors/information

Որտեղ է կարելի արյուն հանձնել

Երեւան, «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ

Հրաչյա Ներսիսյան փող., 7 շենք (Քանաքեռ-Զեյթուն վարչ. շրջան) 

հեռ. +374 (10) 283800

Արմավիրի մարզային ԱՓԿ` ք. Արմավիր, Մ. Հերացու 10,

հեռ. +374 (237) 20672

 

Լոռու մարզային ԱՓԿ՝ ք. Վանաձոր, Գ. Նժդեհի 2/42

հեռ. +374 (322) 43053

 

Գյումրիի ԱՓԿ՝ ք. Գյումրի, Մազմանյան 3ա,

հեռ. +374 (312) 59315

 

Սյունիքի մարզային ԱՓԿ՝ ք. Գորիս, Օրբելյանների 5,

հեռ. +374 (284) 22000

 

Հրազդանի մարզային ԱՓԿ՝ ք.Հրազդան, Ղուկասյան 40,

հեռ. +374 (223) 23391

 

Հղում՝ https://www.facebook.com/hematologycenterarmenia/posts/3548983288473813

ԿԻՍՎԵԼ ԿԱՅՔԻ ՄԱՍԻՆ