Wine Republic-ը սկսել է ծրագիր՝ ուղղված մեր Արցախցի հայրենակիցներին, որոնք այս պահին գտնվում են Երևանում, փորձելով ինչ որ կերպ բարելավել նրանց առօրյան և թեթևացնել պետության վրա ընկած բեռը։
Ամեն օր ժամը 14:00-17:00 «Wine Republic»-ում լինելու է անվճար սնունդ Արցախցի մեր հայրենակիցների համար։
«Եթե գիտեք մարդկանց, ովքեր սննդի կարիք ունեն, տեղեկացրեք, որ մենք սիրով սպասում ենք իրենց։ Հրավիրում ենք նաև մեր Արցախցի հայրենակիցների աջակցությամբ զբաղվող կազմակերպությունների ուշադրությունը»,-նշված է ընկերության հայտարարությունում։
Անհրաժեշտության դեպքում ընկերությունը պատրաստ է ծրագիրը գործարկել իր ցանցին պատկանող մյուս ռեստորաններում ևս։
Նույնատիպ նախաձեռնություն է սկսել նաև Dragon Garden-ը:
Հոկտեմբերի 18-ից սկսած, ամեն օր ժամը 12։00-16։00-ի ընթացքում ռեստորանի երկրորդ հարկն ամբողջությամբ կսպասարկվի ԱՆՎՃԱՐ՝ բարեգործական նպատակներով։ Արցախից ժամանած մեր հայերնակիցներին խնդրում ենք չմոռանալ անձը հաստատող փաստաթուղթը։
Նմանատիպ բարեգործական ակցիաների կազմակերպիչները սեղաններ ամրագրելու համար կարող են կապվել (060) 757588 հեռախոսահամարով։