LOFT-ը իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ փոխում է իր գործունեության պրոֆիլը՝ ամբողջովին վերածվելով դրամահավաքի եւ տեղեկատվական շտաբի [Fundraising headquarters]: Հայրենի՛քն է վտանգված, հարցը համազգային է, ուրեմն ոչինչ այլեւս կարեւոր չէ։ Այսուհետ մեր ամբողջ ռեսուրսն ուղղվելու է բացառապես բանակի եւ թիկունքի հզորացմանը, ֆինանսական ներդրումների ներգրավմանը եւ տեղեկատվական պատերազմի աջակցմանը։ Հիշե՛ք, որ դրամական օգնությունն այսօր ԿԵՆՍԱԿԱՆ կարեւորություն ունի։ 💰
Այսպիսով, LOFT-ն իր ամբողջ եկամուտը կուղղի Hayastan All Armenian Fund Հայաստան համահայկական հիմնադրամ-ին։ Բացի այդ, մեր թիմը՝ մեկ մարդու նման, կվերափոխվի թիկունքում կռվող զինվորի՝ կատարելով լայնածավալ գործողություններ՝ ուղղված դրամահավաքի #PR-ին եւ տեղեկատվական դաշտը հզորացնելուն։ Այս գործընթացում մեզ անհրաժեշտ կլինի կամավորների անմնացորդ աջակցությունը.
▪ Գրաֆիկ դիզայներներ
▪ Բովանդակություն ստեղծողներ [content writers]
▪ Թարգմանիչներ
▪ SMM մասնագետներ
▪ Performance Marketing-ի մասնագետներ
Կամավորների հավաքագրում | https://forms.gle/zFpYULJ36tw9Nb3MA
📢 Հիշեցնենք, որ մեր դռները 24 ժամ բաց են՝ բոլոր այն նախաձեռնությունների, անհատների ու խմբերի համար, որոնք ունեն մեր ինֆրաստրուկտուրայի, տարածքների կամ ռեսուրսների կարիքը։
#ՀԱՂԹՈՒՄԵՆՔ մեր գործողություններով 💪