ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հանրային հեռուստաընկերության հետ համատեղ նոր նախագիծ են սկսել՝ բարձրացնելու հանրության մեդիագրագիտությունը պատերազմի օրերին:
Այս օրերին պատերազմը ընթանում է ոչ միայն առաջնագծում, այլև տեղեկատվական տիրույթում, հենց այդ պատճառով կարևոր է յուրաքանչյուրի բարձր գիտակցությունը: Դասընթացի ձևաչափով ներկայացված առաջին թողարկմանը տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը բացատրում է, թե ինչպես չդառնալ ապատեղակատվության զոհ, ինչպես չտրվել խուճապի ու ինչպես օգտվել զենքից:
«Հանրային իրազեկում» հեռուստանախագիծը նաև կենտրոնանալու է քաղաքացիական պաշտպանության ոլորտի վրա, որը նպատակ ունի պատերազմական Ժամանակաշրջանում՝ հակառակորդի հնարավոր հարձակման դեպքում բնակչության պաշտպանության և ժողտնտեսության անխափան աշխատանքն ապահովել:
Այս թեմաները դասավանդվել են դպրոցներում և ավելի բարելավված ներառված են նոր ծրագրերում: