Քանի որ վերջին օրերին շատացել են դեպքերը, երբ հայկական Facebook-յան էջերը գողացվում են ադրբեջանցիների կողմից, Ռոման Դանեղյանը մի քանի կարևոր կետ է առանձնացրել Facebook-յան հաշիվները ու էջերը հարձակումներից պաշտպանելու համար.Պաշտպանել անձնական պրոֆիլը՝ Երբեք մի՛ լրացրեք օնլայն թեստեր կասկածելի կայքերում՝ մինչ նրանց «տվյալների օգտագործման կանոնները» ուսումնասիրելը։ Facebook-ում ցույց մի՛ տվեք թե ո՞վ է Ձեր կինը, ամուսինը կամ ու՞մ հետ ունեք relationship։ Հնարավոր է, որ հարձակում լինի նաև տվյալ անձի վրա։ Ուսումնասիրեք third-party app-երի հասանելիությունը Ձեր Facebook-յան հաշիվ։ Հեռացրեք կասկածելի app-երը։https://bit.ly/3jVRyj7 Թաքցրեք ընկերների ամբողջական ցանկը։ https://bit.ly/2H7ODFk Հաշվի հասանելիությունը չկորցնելու համար, կարգավորեք Trusted Contacts-ը, որը հետագայում թույլ կտա Ձեզ վերականգնել հաշիվը, եթե կորցնեք հասանելիությունը։https://bit.ly/37lb6tZ Երբեք մի՛ խաղացեք խաղեր սոցցանցերում կամ, որոնք կասկածելի են և աշխատում են մեկ-երկու հպումով։Պաշտպանել ֆեյսբուքյան էջը Ձեր էջում կասկածելի անձանց մի՛ պահեք որպես editor (էլ չասեմ admin): Admin նշանակեք միայն վստահելի անձնավորության։ Այլ աշխատանքներ համակարգելուց էլ օգտագործեք Facebook-ի այլ Page Role-երը:https://bit.ly/34Zopgz Էջում երբեք մի՛ նշեք, որ Դուք եք տվյալ էջի admin-ը։ Կարող եք ստուգել Team Members => Add yourself as a team member բաժնից։https://bit.ly/3j7iwmQ Գայթակղիչ առաջարկներ ստանալուց, երբ Ձեզ առաջարկում են գումարը Ձեր էջում գրառումներ կատարելու համար, ուղղակի անտեսեք ՝ ծուղակ է։ Մուտք մի՛ գործեք որևէ օնլայն հաշիվ անծանոթ կամ կասկածելի համակարգչից։ Միշտ միացրեք երկու-քայլով հաշիվը վավերացնելու ֆունկցիան (two-factor authentication):https://bit.ly/2Iqqn1W Կիրառեք դժվար գաղտնաբառեր (ներառյալ մեծատառեր, փոքրատառեր, հատուկ սիմվոլներ) և մի՛ կրկնեք նույն գաղտնաբառը տարբեր հաշիվներում:https://bit.ly/34UEGU8 Նամակագրությամբ մի՛ ուղարկեք գաղտնաբառեր կամ քարտի որևէ տվյալներ։ Ընկերության հայտ ստանալուց ուսումնասիրեք տվյալ անձի հաշիվը։Էստեղ էլ կիսվել եմ իմ փորձով, թե ինչպես վերականգնեցի բիզնես էջը, երբ այն խարդախությամբ գողացվեց ՝ https://bit.ly/3lM2Ers