📢 Հոկտեմբերի 6ին, ժամը 19։00-ին #LOFT-ում տեղի կունենա առաջին բուժօգնության սեմինար եւ պարագաների հավաքագրում։
Սեմինարը կվարեն ԵՊԲՀ-ի օրդինատոր Սոֆի Գարաքյանը եւ Արցախից ժամանած Ստեփանակերտի բժշկական ուսումնարանի շրջանավարտ, ֆելդշեր Էլեն Հարությունյանը։ 🩺
Մուտքը՝ առաջին բուժօգնության պարագաների առկայությամբ։ Հավաքագրված պարագաները կուղարկվեն առաջնագիծ։
Միացի՛ր մեզ Մոսովյան 3 հասցեում։ 📍
Հ.Գ. Պարագաները միայն իրադարձության օրը չեն հավաքագրվում, դրանք կարող եք բերել LOFT՝ հենց այս պահից սկսած։
Առաջին բուժօգնության և զինվորական պատրաստության այլ դասընթացներ՝ այստեղ: