87-artboard-12x-1601327804012.png

Հաղթանակի համար

  • Կիսվել անհրաժեշտ պարագաներով
  • Հանձնել արյուն
  • Աջակցել գումարով
  • Պայքարել մեդիա տիրույթում
  • Տեղեկացնել մեզ
  • Հենց հիմա
180-artboard-12x-mobile.png
language-switcher

Օգնության հավաքագրման կետեր Գյումրիում՝ թարմացված ցուցակներով

«Ես Արցախն եմ. Շիրակ» նախաձեռնությունը շարունակում է օգնության հավաքագրումը Գյումրիում: Նախաձեռնությունը համաձայնեցված է մարզային ղեկավարության հետ:

 

Ըստ նախաձեռնության ներկայացված ցուցակի՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ անհրաժեշտ են հետևյալ ապրանքները

1. Գուլպա

2. Անձրևապաշտպան թիկնոցներ

3. Գլխարկներ

4. Տաք վերարկուներ

5. Ցելոֆան (մետրով)

6. Ռեզինե կոշիկ (сапог)

 

Օգնությունը հավաքագրվում է Գյումրու թիվ 30 դպրոցում և Գյումրու Հայորդաց տանը: 

 

Նախաձեռնությունը տեղեկացնում է նաև, որ այլևս կանացի ու մանկական հագուստ չի ընդունում, ավելի նպատակահարմար է դա տանել Գյումրու «Երիտասարդական պալատ» ՀՈԱԿ, որն էլ հիմնականում կենտրոնացված է  մանկական և մեծահասակների հագուստի հավաքագրմամբ: Այստեղ օգնությունը ընդունվում է երկուշաբթիից ուրբաթ, 11:00-ից 17:00-ն:

 

Գյումրիում օգնության հավաքագրում է իրականացնում նաև Restart Gyumri նախաձեռնությունը: 

07.10.2020

Կիսվել անհրաժեշտ պարագաներով

ԿԻՍՎԵԼ ԿԱՅՔԻ ՄԱՍԻՆ