87-artboard-12x-1601327804012.png

Հաղթանակի համար

  • Կիսվել անհրաժեշտ պարագաներով
  • Հանձնել արյուն
  • Աջակցել գումարով
  • Պայքարել մեդիա տիրույթում
  • Տեղեկացնել մեզ
  • Հենց հիմա
180-artboard-12x-mobile.png
language-switcher

Տոնավաճառ 4Artsakh

«Տոնավաճառ 4Artsakh» -ը բացառիկ հնարավորություն է Արցախից ժամանած մեր հայրենակիցներին և մեր զինվորներին աջակցելու համար:

 

Տոնավաճառը կիրականացվի երեք ուղղություններով.

 

✅ գնորդները կարող են փոխանակել «Green Shop 4Eco» խանութի էկո ապրանքները (օր.՝ վերամշակված պլաստիկից կախիչներ, տոպրակներ, խցաններից հուշանվերներ և այլն)՝ «վճարելով» սնունդով, հագուստով, զինվորների համար առաջնային անհրաժեշտության իրերով:

✅ Գնելով արցախահայերի ձեռքի աշխատանքները:

✅ Կտրամադրվի տարածք փոքր էկո բիզնեսներին, որոնք ցանկանում են վաճառքի որոշակի մասն ուղղել նվիրատվության:

 

Տոնավաճառին խնդրում ենք ներկայանալ ԴԻՄԱԿՆԵՐՈՎ: Չանտեսե՛նք թագավարակը, որպեսզի թիկունքը չճկվի ևս մեկ խնդրից:

 

Տոնավաճառը կբացի դռները ձեր առջև նոյեմբերի 7 և 8-ին՝ ժամը 12:00-ից  մանկական այգում՝ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ: Կարող եք մոտեցնել նաև Թափոնները:

 

Միջոցառման հղումը՝ այստեղ:

06.11.2020

Բարեգործական նախաձեռնություններ

ԿԻՍՎԵԼ ԿԱՅՔԻ ՄԱՍԻՆ