87-artboard-12x-1601327804012.png

Հաղթանակի համար

  • Կիսվել անհրաժեշտ պարագաներով
  • Հանձնել արյուն
  • Աջակցել գումարով
  • Պայքարել մեդիա տիրույթում
  • Տեղեկացնել մեզ
  • Հենց հիմա
180-artboard-12x-mobile.png
language-switcher

Ինչպես չդառնալ ապատեղակատվության զոհ. օնլայն դասընթաց

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը  Հանրային հեռուստաընկերության հետ համատեղ նոր նախագիծ են սկսել՝ բարձրացնելու հանրության մեդիագրագիտությունը պատերազմի օրերին:

 

Այս օրերին պատերազմը ընթանում է ոչ միայն առաջնագծում, այլև տեղեկատվական տիրույթում, հենց այդ պատճառով կարևոր է յուրաքանչյուրի բարձր գիտակցությունը: Դասընթացի ձևաչափով ներկայացված առաջին թողարկմանը տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը բացատրում է, թե ինչպես չդառնալ ապատեղակատվության զոհ, ինչպես չտրվել խուճապի ու ինչպես օգտվել զենքից:

 

«Հանրային իրազեկում»  հեռուստանախագիծը նաև կենտրոնանալու է քաղաքացիական պաշտպանության ոլորտի վրա, որը նպատակ ունի պատերազմական Ժամանակաշրջանում՝ հակառակորդի հնարավոր հարձակման դեպքում բնակչության պաշտպանության և ժողտնտեսության անխափան աշխատանքն ապահովել:

 

Այս թեմաները դասավանդվել են դպրոցներում և ավելի բարելավված ներառված են նոր ծրագրերում:

 

05.10.2020

Uncategorised

ԿԻՍՎԵԼ ԿԱՅՔԻ ՄԱՍԻՆ