87-artboard-12x-1601327804012.png

Հաղթանակի համար

  • Կիսվել անհրաժեշտ պարագաներով
  • Հանձնել արյուն
  • Աջակցել գումարով
  • Պայքարել մեդիա տիրույթում
  • Տեղեկացնել մեզ
  • Հենց հիմա
180-artboard-12x-mobile.png
language-switcher

Արցախցի երեխաների կրթության ապահովման 2 տարբերակ Երևանում

 

Արցախից ժամանած երեխաների կրթության ապահովման համար գործում են մի շարք նախաձեռնություններ՝

 

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

 

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը առաջարկում է կրթություն Երևանում կամ Երևանին մոտ բնակավայրերում հանգրվանած աշակերտների համար՝ իր բազում հնարավորություններով, ծրագրերով, չորս դպրոց-պարտեզներով, միջին դպրոցով, ավագ դպրոցով, քոլեջով, քանդակագործության, կերպարվեստի, երաժշտության, մարզական, խաղողի և գինու, երկրագործության, շախմատի, բնագիտության ուսումնական կենտրոններով: Անհրաժեշտության դեպքում կապվեք կրթահամալիրի, նրա դպրոցի, քոլեջի, ուսումնական կենտրոնի ղեկավարների հետ: Ահա տեղեկատուն։  Կրթահամալիրը կապահովի ուսուցման համար անհրաժեշտով։ 

 

Կրթահամալիրի Բանգլադեշ հասնելու համար կարող եք անվճար օգտվել կրթահամալիր բերող երթուղիներից: Ընտրեք ձեր բնակավայրից բերող ուղղությունը։

 

Մանրամասները՝ այստեղ:

 

Անանիա Շիրակացի ճեմարան

 

Կարևորելով երեխաների կրթության անընդհատությունը՝ Շիրակացու ճեմարանը նախաձեռնել է արցախցի աշակերտների կրթությունը կազմակերպելու գործընթաց:

 

Արցախից հյուրընկալած ընտանիքներում դպրոցահասակ երեխա ունենալու պարագայում խնդրում ենք լրացնել ձևաթուղթը՝ տրամադրելով ճշգրիտ տեղեկություն, որպեսզի հնարավոր լինի կապ հաստատել և հնարավորինս արագ կազմակերպել աջակցման հնարավոր ընթացքը։

 

Գրանցվելու համար անցնել այս հղումով՝ shorturl.at/ejzIN

 

Հարցերի դեպքում կարող եք դիմել Տաթևիկ Նալբանդյանին (էլ. փոստ՝ [email protected], հեռ.՝ 094 462213):

05.10.2020

Կիսվել անհրաժեշտ պարագաներով

ԿԻՍՎԵԼ ԿԱՅՔԻ ՄԱՍԻՆ